News

Գունագեղ աշուն

Educational 2019-10-20

Լճկաձորի հիմնական դպրոցի VII և VI դասարանի աշակերտները այս տարի Գունագեղ աշունը վայելեցին Դիլիջանի ոսկեզօծ անտառներում: Եղան Գոշավանքում,Հաղարծինի վանական համալիրում և Պարզ լճում: Տավուշի գունագեղ աշունը պարուրեց թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների սրտերն ու հոգիները. մի՞թե հնարավոր է անտարբեր անցնել ոսկու եւ կրակի պես վառ ու գունեղ աշխարհի կողքով: Տերեւաթափ, մեղմ քամի, դողդոջուն թփեր, աննկարագրելի ու անթերի գեղեցկություն… Մի խոսքով էքսկուրսիան հրաշալի անցավ: /Կազմակերպիչներ՝ Լ.Բեջանյան ,Գ.Աբազյան և Ա.Մարտիրոսյան/: Ոսկեհանդերձ եկար եւ միգասքող, Տխուրաչյա աշուն, սիրած աշուն. Տերեւներիդ դանդաղ թափվող ոսկով, Մետաքսներով քնքշաշրշյուն: Վահան Տերյան

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.