News

Նշվեց Հայկական բանակի տոնը

Educational 2013-02-08

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հերթական միջոցառումը նվիրված էր Հայկական բանակի օրվան և կրում էր «Խաղաղություն ամենքին և ամենուր» խորագիրը:

Օրվա թեմային համահունչ էր կատարված բեմի ձևավորումը, որն ամբողջացնում էր հայ ժողովրդի անցած ողջ ուղին՝ սկսած պատմական վաղ անցյալից, մինչև մեր օրերը՝ անկախ Հայաստանի պետականության ձեռքբերումը: Շեփորահարի հնչյունների ուղեկցությամբ ներկայացվեցին հայ ժողովրդի պատմական անցյալը, մայրաքաղաքների պատմության փառավոր էջերը, հայոց արքաների հերոսական ձեռնարկումները:

Միջոցառմանը ներկա բազմաթիվ հյուրերի մեջ էին մարզի ղեկավարության ներկայացուցիչներ, զինվորականներ, ռազմական գործին նվիրված բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետությունում դեսպանատների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ և այլն: Նրանք ականատես եղան դպրոցականների և նրանց մանկավարժների կողմից կազմակերպված բովանդակալից և հայրենասիրական ոգով տոգորված կատարումներին, միաժամանակ արտահայտվեցին
Հայկական բանակի մասին իրենց ոգևորորիչ, մեծարանքի խոսքերով:
 
Դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները բարձր հիմքերի վրա դնելու համար ՀՀ պաշտպանությաան նախարարի հրամանով դպրոցի տնօրեն Ն. Մովսիսյանը պարգևատրվեց «Վ. Սարգսյան» մեդալով և ՀՀ մշակույթի նախարարի կողմից պատվոգրով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.