News

Երգի ու մտքի անմահ վարպետները

Educational 2019-10-10

2019թ. հոկտեմբերի 8-ին Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում կայացավ համադպրոցական միջոցառում՝ <<Երգի ու մտքի անմահ վարպետները >> (Հովհ.Թումանյան, Կոմիտաս )խորագրով: Միջոցառումն անցավ աշակերտների ակտիվությամբ, նրանք ներկայացրին երկու մեծ արվեստագետների կյանքի և համագործակցության կարևոր փաստերն ու իրադարձությունները: Ելույթներն ու ասմունքը ուղեկցվում էին համապատասխան երաժշտությամբ, ստեղծագործությունները կատարում էին նաև աշակերտները:XII դասարանի աշակերտուհի Լիլիթ Ստամբոլցյանը շվիի նվագակցությամբ կատարեց <<Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա>> երգը, <<Դլե յաման>>, <<Սոնա յար>> և այլ ստեղծագործություններ: Ամբողջ ընթացքում հնչում էր կոմիտասյան <<Պատարագը>>, <<Անտունին>> և այլ գործեր: Ալլա Թովմասյանը ասմունքեց Պ.Սևակի <<Անլռելի զանգակատուն>> պոեմի վերջին ղողանջը: Միջոցառումն անցավ բարձր մակարդակով: Այն կազմակերպել էր դպրոցի վաստակաշատ և հարգված ուսուցչուհի Էսմա Վասիլյանը:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.