News

Շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ․ հայտարարություն

Featured 2019-09-28

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցների և վերջիններիս հավասարեցված կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների սաները:
1. Շարադրությունների մրցույթ
 
Առաջարկվում են հետևյալ թեմաները՝
  • «Ինչպիսի՞ն կցանկանայի տեսնել ապագայի բանկը», 
  • «Թվային բանկն իմ պատկերացմամբ», 
  • «Ամենահուսալի բանկն իմ պատկերացմամբ»,
  • «Խնայել հիմա՝ հանուն ապագայի», 
  • վերը նշված հիմնական խորագրի տրամաբանությունից բխող որևէ ազատ թեմա:
 
2. Տեսահոլովակների մրցույթ
 
  • խրախուսվելու են առաջարկված հիմնական խորագրից բխող ազատ թեմաները,
  • յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ տեսահոլովակ,
  • տեսահոլովակը կարող է նկարահանված լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական տեսախցիկով՝ ապահովելով հստակ պատկեր և ձայն,
  • ժանրային, ոճային սահմանափակումներ չկան,
  • տեսահոլովակի տևողությունը պետք է լինի 1 րոպեի սահմաններում,
  • կարելի է օգտագործել համակարգչային ձևավորում, ինչպես նաև ամբողջ տեսահոլովակը պատրաստել համակարգչային անիմացիայի միջոցով:
 
Աշխատանքները գնահատվելու են նախապես ձևավորված մասնագիտական հանձնախմբերի կողմից:
Լավագույն աշխատանքները կխրախուսվեն հատուկ մրցանակներով, նվերներով և հավաստագրերով:
Մրցույթների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Խնայողությունների համաշխարհային օրվա (31.հոկտեմբերի.2019թ.) շրջանակներում նախատեսվող միջոցառումների ընթացքում:
 
 
Մրցույթներին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 18.10.2019թ. ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել [email protected] էլ. փոստի միջոցով՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ» կամ «ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ» բառերը:
 
 
Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» 
խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում: 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.