News

Ինտեգրված դաս` Գայի միջնակարգ դպրոցում

Educational 2013-11-11

Ս.թ. հոկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Գայի միջնակարգ դպրոցի 4-րդ «բ» դասարանում (դասվար Արևիկ Ազիզյան) կազմակերպվեց «Սասունցի Դավիթ» թեմայով ինտեգրված դաս: Դասարանը կահավորված էր գեղեցիկ, հագեցած ուսումնական նյութերով` քարտեզ, հանրագիտարան, նկարներ, ատլաս: Աշակերտները բաժանված էին խմբերի:
Դասի սկզբում երեխաները տեղեկություններ հաղորդեցին Հայաստանի մասին, մեկնաբանեցին մեր ազգային արժեքները` դրոշ, զինանշան, երգեցին ՀՀ հիմնը:
 
«Պատմություն» խումբը հանգամանորեն ներկայացրեց էպոսի ստեղծման պատմական հիմքը, քաղաքական դրությունը, մեր ժողովրդի ազատագրական պայքարը: Քարտեզի վրա աշակերտները ցույց տվեցին Աղձնիք նահանգը, Սասուն գավառն ու Տավրոսի լեռնաշղթան:
 
«Գրականություն» խումբը խոսեց էպոսի ստեղծման պատմությունից, գրականագետներ Գ. Սրվանձտյանի և Մ. Աբեղյանի կատարած ազգանվեր գործի մասին: Արտասանեցին հատվածներ էպոսից:
 
«Արվեստ» խումբը բաժանված էր երկու մասի` կինո և քանդակագործություն:Երեխաները վերհիշեցին դրվագներ կինոնկարից , բնութագրեցին փոքրիկ Դավթին և ներկայացրին Սասունցի Դավթի և Մըսրա Մելիքի կռիվը:
 
«Քանդակագործություն» բաժինը ներկայացրեց Երվադ Քոչարի կյանքն ու ստեղծագործությունները, համեմատվեցին Սասունցի
Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանները:
 
Դասն ավարտվեց Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ» երգով և այնքան տպավորիչ էր, որ երկար ժամանակ կմնա թե´ աշակերտների, և թե´ ներկա գտնվողների հիշողության մեջ:
 
Սեփական լրատվություն

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.