News

Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է

Sports 2019-09-23

Լևոն Արոնյանը դուրս է եկել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Ըստ ՀԱՕԿ լրատվականի՝ 1/8 եզրափակիչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում հաղթել է վիետնամցի Լե Քուանգ Լյեմին: Դիմակայության առաջին և երկրորդ դասական պարտիաներում հաղթող չէր եղել: Նշենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին: Ըստ որում, Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.