News

ՈՂՋՈՒՅՆ ԴՊՐՈՑ

Educational 2019-09-04

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցը կրկին իր հյուրընկալ դռները բացեց իր աշակերտների և առաջին դասարանցիների առջև։ Դպրոցի բակում էին հավաքվել տարրական, միջին և ավագ դպրոցի սաները, ուսուցիչներն ու ծնողները։ Հնչեց ՀՀ հիմնը։ Դպրոցի տնօրեն Արտուշ Հայրապետյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ։ Նշեց,որ այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, հատկապես առաջին դասարանցինների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց։ Նաև ավելացրեց, որ նրանց երկար ճանապարհ է սպասվում՝ 12 տարի դպրոցում և առնվազն 4 տարի բուհում։ Այնուհետև բոլոր ներկաներին իրենց ասմունքով, երգ ու պարով ողջունեցին մեր դպրոցի սաները։ Առաջին դասարանցիները, լայն ժպիտները դեմքներին, գեղեցիկ ծաղկեփնջերով, հուզմունքից թրթռացող սրտերով ծնողների,տատիկ-պապիկների և իրենց դասվարների ուղեկցությամբ մտան դպրոց։ Առաջին դասարանցինրին նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորեց Ծովագյուղի համայնքապետարանը և ինչպես ամեն տարի, այս տարի ևս անակնկալ նվերներ՝ պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրեց։ Բազմաթիվ ժպիտներ, առաջին դասարանցիների հուզմունք, ծաղիկներ և գույնզգույն փուչիկներ...Մի քանի բառով այսպես կարելի է բնութագրել սեպտեմբերի 1-ի առավոտը դպրոցում։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈԻԹՅԱՆ ՕՐ

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.