News

Հայտնի են դարձել սիմուլյատորի դեմքերը

Sports 2019-07-31

Konami-ն ներկայացրել է Pro Evolution Soccer 2020-ի շապիկը, որի վրա պատկերված են «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, «Բավարիա»-ի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացող Սքոթ Մաքթոմինին: Նշենք նաև, որ ավելի վաղ Konami-ն բացառիկ գործընկերային համաձայնագրեր էր կնքել բոլոր ակումբների հետ՝ այդ թիմերի խաղացողների, մարզադաշտերի և մարզաշապիկների՝ խաղում հայտնվելու համար։ Ընկերությունը ներկայացրել է նաև PES 2020 լեգենդար ֆուտբոլիստների ցուցակը, որում ընդգրկվել է նաև ռուս ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը։ Սիմուլյատորը կթողարկվի սեպտեմբերի 10-ին PC, Playstation 4 և Xbox One-ում: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.