News

Ներկայացվել են Տոկիո-2020-ի խորհրդանիշ-ռոբոտները

Sports 2019-07-23

Տոկիոյում կայացել է 2020 թվականին անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի ու Պարալիմպիկ խաղերի խորհրդանիշ-ռոբոտների շնորհանդեսը: Խորհրդանիշների անունները որոշվել են դպրոցականների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում․ խորհրդանիշներն անվանվել են Միրայտովա (Օլիմպիական խաղերի թալիսմանը) և Սոմայթի (Պարալիմպիադայի թալիսմանը): Միրայտովայի անունը կազմված է ճապոներեն 2 բառերից՝ «միրայ» (ապագա) և «տովա» (հավերժություն): «Սոմայթին» ծագել է սակուրայի տարատեսակներից մեկի անվանումից ու համահունչ է անգլերեն «so mighty» արտահայտությանը (ամենակարող): Նշենք նաև, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում 2020-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Պարալիմպիադան կմեկնարկի օգոստոսի 25-ին ու կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը: Հիշեցնենք, որ Տոկիոն Օլիմպիադա-2020-ի մայրաքաղաք է հռչակվել 2013 թվականի սեպտեմբերի 7-ին ՄՕԿ-ի՝ Բուենոս Այրեսում կայացած ժողովի ժամանակ: Օլիմպիական խաղերը հյուրընկալելուն հավակնում էին նաև Մադրիդը և Ստամբուլը: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.