News

Թիավարության Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Sports 2019-07-18

Oգոստոսի 21-25-ը թիավարության Հայաստանի հավաքականը կմասնակցի հունգարական Ցեգետ քաղաքում անցկացվելիք ԱԱ-ին: Հայկական ազգային կանոեի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Վարդան Ադամյանը հայտնել է հավաքականի կազմը: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են Հայկ Թադևոսյանը, Վլադիմիր Ալավերդյանը, Էդգար Թությանը և Արթուր Ակիշին: Նրանք մասնակցելու են բայդարկա 4 տեղանոց և բայդարկա երկտեղանոց մրցաձևերում: Վալդիմիր Ալավերդյանն ու Էդգար Թությանը մասնակցելու են բայդարկա երկտեղանոց 1000 մետր մրցաձևին, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Արա Վիրաբյանը մասնակցելու է մեկ տեղանոց կանոե 500 և 1000 մետր մրցաձևերին: «Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը՝ օգոստոսի 4-ից միջազգային ֆեդերացիայի հրավերով Արա Վիրաբյանը հունգարական Ցեգետ քաղաքում մասնակցելու է ուսումնամարզական հավաքի: Այս հավաքն արվում է մարզաձևի զարգացման շրջանակներում: Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Մարտիրոս Շահվալադյանի գլխավորությամբ: Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը ավստրիական Լինս քաղաքում էլ կանցկացվի ակադեմիական թիավարության ԱԱ-ն, որին կմասնակցեն Փայլակ Միրզոյանը և Մհեր Ջանիկյանը: Թիմը մրցավայր կմեկնի իմ գլխավորությամբ»,-նշել է Վարդան Ադամյանը: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.