News

Տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի երիտասարդական առաջնությունը

Educational 2013-11-08

Ս.թ. նոյեմբերի 6-ին Երևանի պետական բժշկական համալսարանում մոտ 30 թիմ` Հայաստանի հանրապետության բուհերից և ավագ դպրոցներից մասնակցեցին «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը, որը բաղկացած էր երեք խաղափուլերից` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ»:
Առաջնությունը ուներ տարիքային սահմանափակում. նրան կարող էին մասնակցել մինչև 24 տարեկան երիտասարդները (1989 թվականի սեպտեմբերի 1-ին և ավելի ուշ ծնված երիտասարդները): Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհուրդի անդամ Խաչատուր Մարգարյանը բացատրեց այդ փաստը.
 
«Յուրաքանչյուր մրցույթ իր տարիքային սահմանափակումն ունի: Բնականաբար, սերունդը փոխվում է, ավելի մեծ տարիքով մարդիկ այլևս չեն կարող մասնակցել նմանատիպ մրցաշարերի. հիմա գալիս է երիտասարդների ժամանակը: Երիտասարդներին ներգրավելը բավականին դժվար աշխատանք է, բայց միաժամանակ հնարավոր է»:
 
Առաջնության մասնակիցներից Լևոն Մինասյանը, որը հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինդեքս պրո» թիմի անդամ, նշեց, որ հարցերը սպասվածից բավականին հեշտ էին. «Մրցակցությունը թեժ է լինելու, որովհետև Բժշկականի թիմը միշտ կարողանում է լավ պայքարել ու Սլավոնական համալսարանի թիմն է շատ ուժեղ: Հիմնականում պայքարում ենք այդ երեք թիմերով»:
 
Առաջնությունը կազմակերպվել է Երևանի գիտակների ասոցիացիայի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Նրա նպատակն է` խթանել երիտասարդների ինքնազարգացումը, ինտելեկտուալ զարգացումն ու ապահովել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի բնականոն սերնդափոխությունը:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.