News

Նովակ Ջոկովիչը՝ Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող

Sports 2019-07-15

Աշխարհի առաջին ռակետ, 32-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը դարձել է Ուիմբլդոնի մրցաշարի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին։ Ֆեդերերը հաղթանակ է տոնել 5 սեթում՝ 7-6 (7-5), 1-6, 7-6 (7-4), 4-6, 12:12 (7-3) հաշվով։ Հանդիպումը տևել է 4 ժամ 55 րոպե՝ դառնալով պատմության ամենաերկար եզրափակիչը։ Ուիմբլդոնի պատմության մեջ առաջին անգամ վճռական սեթում անհրաժեշտ եղավ թայ-բրեյք։ Նոր կանոնը ուժի մեջ էր մտել այս տարի։ Նշենք նաև, որ Ջոկովիչը Ուիմբլդոնում հաղթել է նաև 2011, 2014, 2015, 2018 թվականներին։ Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.