News

Տարվա լավագույն մարզիկները՝ ըստ ESPN-ի վարկածի

Sports 2019-07-11

Լոս Անջելեսում կայացել է ESPN հեռուստաընկերության Excellence in Sports Performance Yearly Award (ESPY) ամենամյա մրցանակաբաշխությունը։
Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել «Միուլոկի Բաքս»-ի բասկետբոլիստ Յանիս Ադետոկունբոն, լավագույն մարզուհի՝ ԱՄՆ-ի ազգային հավաքականի և «Լիոն»-ի ֆուտբոլիստուհի Ալեքս Մորգանը։ 
 
Տարվա լավագույնները՝ ըստ անվանակարգերի․
 
լավագույն մարզիկ՝ Յանիս Ադետոկունբո,
լավագույն մարզուհի՝ Ալեքս Մորգան,
լավագույն թիմ՝ ԱՄՆ-ի ֆուտբոլի կանանց հավաքական,
լավագույն MLS խաղացող՝ Զլատան Իբրահիմովիչ,
լավագույն հոկեյիստ՝ Ալեքսանդր Օվեչկին,
լավագույն միջազգային ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսի,
լավագույն MMA մարտիկ՝ Դանիել Կորմյե,
լավագույն բռնցքամարտիկ՝ Սաուլ Ալվարես,
լավագույն թենիսիստուհի՝ Սերենա Ուիլյամս,
լավագույն թենիսիստ՝ Ռոջեր Ֆեդերեր։
լավագույն մրցելույթի հեղինակ՝ ՔԵյթլին Օհաշի։
 
Ամենանշանակալի ռեկորդի հեղինակ է դարձել Դրյու Բրիսը, տարվա հայտնություն՝ Սաքոն Բարքլին, իսկ տարվա լավագույն հանդիպումը եղել է «Լոս Անջելես Ռեմս»-«Կանզաս Սիթի Չիֆս» հոկեյի խաղը։  
 
Աղբյուրը՝ Mamul.am
 
 
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.