News

<<Ավարտական վկայականներ>>

Educational 2019-07-07

Ահա ևս մեկ սերնդի համար ավարտվեց դպրոցական գունագեղ հեքիաթը՝մանկության ԿԱԽԱՐԴԱԿԱՆ մի հեքիաթ ՝լի բազմաբնույթ առօրյայով, խնդիրներով, զվարճանքով,անհոգության կենսուրախությամբ,իսկ այս ավարտն էլ,իրավամբ,կմատնանշի, լավ ապագայի ու կյանքի կանաչ ճանապարհի մի նոր սկիզբ։ Դպրոցական կյանքն ու հուշերը անգնահատելի հարստություն են, որոնք տարիների հետ ավելի թանկ ու քաղցր են դառնում: Ու մեզնից ամենքը, որ տարիքում էլ գտնվի, միշտ հիշում է անհոգ ու երջանիկ այդ օրերը։ Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Գրիգորյանը 9-րդ դասարանցիներին հանձնեց հիմնական դպրոցի ավարտական վկայականները: Ակնհայտ է ` իններորդցիները չեն շտապում հեռանալ դպրոցից, վստահ են, որ բարձրագույն կրթության հենարանը, մտքի, զենքի, ոգու գաղափարի դարբնոց-բագարանը դպրոցն է `իր բարի ու գեղեցիկ ավանդույթներով, ուսուցիչների ընտրանիով և տնօրինության հետևողական աշխատանքով: Բարի երթ Ձեզ սիրելի աշակերտներ այստեղ Ձեզ սիրում են և միշտ սպասում են

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.