News

Միլանը՝ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք

Sports 2019-07-04

Հայտնի է դարձել, որ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան և Կորտինա Դ՛Ամպեցո քաղաքներում: Այս մասին նախօրեին հայտարարվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը 134-րդ նստաշրջանի ժամանակ։ Իտալական հայտը ստացել էր 47 ձայն, դրա մրցակից Ստոկհոլմը՝ 34։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ իտալացի երկրպագուների կիրքը կազմակերպիչների փորձի հետ միասին կարող են օգնել ստեղծել մարզիկների համար կատարյալ միջավայր։ Նշենք նաև, Իտալիան օլիմպիական խաղերն ընդունել է 3 անգամ։ Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելուն հավակնում էր նաև Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.