News

Կայացել է «Ծիրան» ֆուտբոլային մրցաշարը

Sports 2019-06-25

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում hունիսի 22-ին և 23-ին կայացել է «Ծիրան» պայմանական անվանումը կրող մրցաշար։ Մ-14 հավաքականի համալրման նպատակով կազմակերպվել է սելեկցիոն ստուգատես՝ 2006թ․-ին ծնված 90 պատանու համար։ Երևանն ու մարզերը ներկայացնող 150 մարզիկ արժանացել է մասնակցության պատվոգրերի ու մեդալների։ Առանձնացվել էին նաև անհատական անվանակարգեր․ լավագույն պատանի խաղացող է ճանաչվել Ալբերտ Մարտոյանը, ուժեղագույն դարպասապահ՝ Ալեն Թամազյանը։ Աղջիկների լավագույն խաղացողը Թամարա Սահակյանն էր, լավագույն ռմբարկուն՝ Միլենա Սայադյանը։ Աղջիկների մրցաշարի նպատակը կանանց ֆուտբոլի մասսայականացումն էր․ մրցակցությանը ներգրավվել է 2005-2007թթ․-ին ծնված 60 աղջիկ։ Մրցակցային ձևաչափից դուրս կազմակերպվել են նաև ժամանցային զվարճալի խաղեր։ Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.