News

4 մեդալ Եվրոպայի առաջնությունում

Sports 2019-06-21

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 4՝ 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում՝ ավարտելով իր ելույթը: Մասնավորապես, Վիգեն Նազարյանը (80 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ), Կարապետ Մանվելյանը (48 կգ) և Արմեն Հարությունյանն (51 կգ) արժանացել են բրոնզե մեդալի: Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև Վարուժան Անտոնյանը (55 կգ), Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ), Ռազմիկ Մահլումյանը (92 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ), որոնք, ցավոք, այս անգամ մեդալ չեն նվաճել: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.