News

Ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանը նվաճել է արծաթե մեդալ

Sports 2019-06-19

Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում hունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճել է 2 մեդալ: Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցի՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի: Վարուժան Անտոնյանը (55 կգ) և Արման Խաչիկյանը (65 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Նշենք նաև, որ Արմեն Հարությունյանը (51 կգ) և Ռազմիկ Քուրդյանն (110 կգ) այսօր՝ հունիսի 19-ին, կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ) հնարավորություն է ստացել մասնակցել սփոփիչ գոտեմարտի: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.