News

Աարոն Ռեմսին գոլի հեղինակ դարձավ «Բորուսիա»-«Արսենալ» խաղում

Sports 2013-11-07

Երեկ Դորտմունդում տեղի ունեցած «Բորուսիա»-«Արսենալ» խաղում, որը կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակներում, հաջողությունը ուղեկցեց հյուրերին:
Արսեն Վենգերի սաները Աարոն Ռեմսիի միակ գոլի շնորհիվ ռևանշի հասան Լոնդոնում 1-2 հաշվով կրած պարտությունից հետո: Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարայանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
 
Հանդիպման ընթացքում հայ լեգիոները մեկ-երկու անգամ գոլ հեղինակելու իրական հնարավորություն ուներ, սակայն մի դեպքում հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դարպասաձողի կողքով, իսկ մյուս դեպքում Հենրիխի հուժկու հարվածը, որն ընթանում էր դեպի դարպասը, վերջին պահին անդրադարձավ «զինագործների» ֆուտբոլիստից:
 
Հանդիպումն ավարտվեց 0-1 հաշվով` հօգուտ Արսենալի:
 
Աղբյուրը` armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.