News

22.05.2019թ. «ՄԵՐ ՇԱՌԼԸ » - Շառլ Ազնավուր

Educational 2019-06-17

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»: 2019թ. մայիսի 22-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում օրը Շառլական էր: Պատմության ուսուցչուհի Գ. Կարախանյանը VII ա և X բ դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր հուշ-ցերեկույթ ՝ «Մեր Շառլը» խորագրով՝ նվիրված Շանսոնի արքային: Մայիսի 22-ին աշխարհի տարբեր անկյուններում՝ հատկապես Հայաստանում և Ֆրանսիայում նշվում է Մեծն շանսոնյեի ծնունդը: Շառլ Ազնավուրն 95 տարեկան է: Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը և չէր սիրում հիշել իր տարիքը: Նրա կարծիքով՝ մարդը նաև զառամյալ տարիքում պետք է ապրի այնպես, ասես 30 տարեկան է: Աշակերտները ներկայացրին Շառլ Ազնավուրի՝ սահմաններ չունեցող ստեղծագործ էությունը՝ պոետ ու կոմպոզիտոր, գրող ու սցենարիստ, երգիչ ու դերասան, դիվանագետ ու բարեգործ և պարզապես միլիոնավոր մարդկանց կուռք... Հայերս հպարտանում ենք, որ «Շանսոնի արքա» տիտղոսակիրը ոչ թե ֆրանսիացի է, այլ հայ: «Ես կիսով չափ հայ եմ և կիսով չափ ֆրանսիացի: Ես նման եմ կաթով սուրճի, երբ կաթը սուրճից առանձնացնելն ուղղակի անհնար է», - ասել է Ազնավուրը: Շառլ Ազնավուրի հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհում: Նա հայ ժողովրդի մեծ որդին է, ով պատկանում է ողջ աշխարհին: «Շառլ Ազնավուրը տիեզերք է, և այդ տիեզերքը միշտ մեզ հետ կլինի, նրա երգերը կապրեն հավերժ»:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.