News

Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց 3:2 հաշվով

Sports 2019-06-12

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականը հաղթանակով։ Մեր ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթանակ տոնեց՝ վաստակելով 6 միավոր և J խմբի մրցաշարային աղյուսակում բարձրանալով 3-րդ հորիզոնական: Խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը՝ հանդիպման 8-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։ Հանդիպման 32-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց մեր հավաքականի առավելությունը, իսկ 54-րդ րոպեին Հունաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Զեկան։ 74-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը՝ վերականգնելով 2 գնդակի տարբերությունը։ 87-րդ րոպեին, սակայն, Հունաստանի հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը՝ գոլի հեղինակ դարձավ Ֆորտունիսը։ Նշենք նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է «Եվրո-2020»-ի նախընտրական փուլի՝ Հունաստանի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով մրցանակի: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.