News

«Apple» ընկերությունը նախատեսում է արևի էներգիայով գործող գործարան կառուցել

Featured 2013-11-06

Ամերիկյան Արիզոնա նահանգում նախատեսվում է iPhone-ի և պլանշետային համակարգիչների արտադրության ոլորտում լայնորեն կիրառվող շափյուղայե ապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցել: Դա նախատեսում է անել ամերիկյան «Apple» ընկերությունը:
Գործարանն աշխատելու է բացառապես էներգիայի «կանաչ» աղբյուրների հիման վրա։ Այս նախագծի արժեքը գերազանցել է կես միլիարդ դոլարը, իսկ շինարարական աշխատանքներով զբաղվելու է «GT Advanced Technologies» ընկերությունը։
 
«Apple»-ի «կանաչ» գործարանը տնտեսական օգուտ կբերի Արիզոնային, քանի որ դրա գործարկման արդյունքում կբացվի մոտ 2 հազար նոր աշխատատեղ։
 
Վերջին շրջանում որոշ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ արտադրությունը Չինաստանից տեղափոխում են ԱՄՆ-ի տարածք։ Դա պայմանավորված է նրանով, որ Չինաստանում աշխատուժի գինն անընդհատ աճում է, բացի այդ առկա է նաև հեղինակության հարցը։ Սպառողներն ավելի շատ վստահում են ոչ թե ասիական երկրների, այլ ԱՄՆ-ի տարածքում ստեղծված արտադրանքին։
 
Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.