News

Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Sports 2019-06-06

Իսպանիայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մասնակցել են նաև հայ ըմբշամարտիկները: 72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում 5-4 հաշվով հաղթել էր ռուս Սերգեյ Ստեփանովին՝ դուրս գալով եզրափակիչ: Այնուհետև վճռորոշ գոտեմարտում Ամոյանը 8-0 հաշվով հաղթել է Մոլդովան ներկայացնող Պետիչին՝ դառնալով ոսկե մեդալակիր: Նշենք նաև, որ 67 կգ քաշային կարգում արծաթե մեդալի է արժանացել Հայկ Մելիքյանը, իսկ 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել քաշային Սահակ Հովհաննիսյանը։ Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.