News

Շրջանառության մեջ է դրվել Հենրիխ Մխիթարյանի անվանական նամականիշը

Sports 2019-06-05

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում տեղի ունեցած միջոցառման ընթացքում մարել է «Հայփոստի» թողարկած իր անվանական նամականիշը։ Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Մխիթարյանի դիմանկարը կատարված է համակարգչային գրաֆիկայի եղանակով: 450 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի Lowe Martin Group տպագրատանը՝ 40 հազար տպաքանակով: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին Երևանում՝ Մարինա Թաշչյանի և 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվող Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Ներկայումս Մխիթարյանը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր լիգայի «Արսենալ» ակումբում՝ որպես կիսապաշտպան։ 2012 թ.-ին Մխիթարյանն արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: 2017 թ.-ին Մխիթարյանը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Մխիթարյանն ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Նա Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 82 խաղում 27 խփած գնդակով։ Թողարկման օրը` 04 հունիսի 2019թ. Նկարը և դիզայնը՝ Վահագն Մկրտչյան Տպարանը` Lowe Martin Group, Կանադա Չափսերը` 30,0 x 50,0 մմ Մեկ թերթի վրա՝ 8 հ. Տպաքանակը՝ 40 000 հ. Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.