News

Կանցկացվի թաեքվոնդոյի Հայաստանի բաց առաջնությունը

Sports 2019-06-04

Հունիսի 9-ին Երևանում կանցկացվի թաեքվոնդոյի Հայաստանի բաց առաջնություն, որին կմասնակցի 5-ից 36 տարեկան մոտ 150 մարզիկ-մարզուհի, այդ թվում՝ ATF-ը ներկայացնող Սամսոն Գրիգորյանի 15 սան։ Մրցաշարն անցկացվելու է 2 տարիքային խմբում՝ մինչև 18 տարեկան մարզիկներ (ընդհանուր 7 տարիքային խումբ) և 18-36 տարեկաններ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով և նվերներով: Մրցաշարի ընթացքում տեղի կունենան նաև պրոֆեսիոնալ մենամարտեր, որոնք տարբերվելու են սիրողականներից ռաունդների քանակով և տևողությամբ։ Մրցաշարին ներկա կլինեն միջազգային վարկանիշ ունեցող, միջազգային մրցաշարերի հաղթողներ Արամայիս Օհանջանյանը, Վլադիմիր Խաչատրյանը, Կարեն Ներսեսյանը և Ալբերտ Սարգսյանը, ովքեր մասնակցելու են պրոֆեսիոնալ մարտերին։ Պայքարն ավելի թեժ կլինի հատկապես պրոֆեսիոնալ մարտերում, քանի որ նշվելու է միայն քաշային կարգի վերին սանդղակը և մարզիկները չեն կրելու պաշտպանիչ գլխարկներ։ Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը, որը կմասնակցի հունիսին Ղրղզստանում կայանալիք Ասիայի առաջնությանը և հուլիսին Իռլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Երկու մրցաշարերին մասնակցելու համար էլ Հայաստանի ֆեդերացիան ունի միջազգային հրավեր։ Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.