News

«Չելսի»-ն՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր

Sports 2019-05-30

Ավարտվել է Եվրոպայի լիգայի 2018/2019 մրցաշրջանի խաղարկությունը: Եզրափակիչ խաղում «Չելսի»-ն հաղթել է «Արսենալ»-ին՝ նվաճելով գավաթը։ Հանդիպումն անցել է «Չելսի»-ի առավելությամբ, և Սարիի թիմը կարողացել է հաղթանակի հասնել 4-1 հաշվով: «Կապույտների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդեն Ազարը՝ գոլերից մեկը խփելով 11-մետրանոցից: «Թոշակառուների» կազմում աչքի են ընկել նաև Պեդրոն և Ժիրուն: «Զինագործներից» հեղինակության գնդակը խփել է Ալեքս Իվոբին: Այսպիսով, «Չելսի»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: 2013 թվականին նրանք եզրափակչում հաղթել էին «Բենֆիկայ»-ին 2-1 հաշվով: Հիշեցնենք, որ վճռորոշ հանդիպումը կայացել է Բաքվի «Օլիմպիական» խաղադաշտում: Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.