News

Այց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Educational 2019-05-30

Մայիսի 25-ն անմոռանալի դարձավ Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի 5 Ա և 7 Ա դասարանների աշակերտների ու նրանց ծնողների համար: Դասղեկներ Ա.Միկիչյանի և Գ. Սաքունցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր էքսկուրսիա հոգևոր, ֆիզիկական դաստիարակության, գեղագիտական և ճանաչողական նպատակներով դեպի Դսեղ՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Լոռվա չնաշխարհիկ բնություն՝ հետաքրքիր օրակարգով, որը համաձայնեցվել էր «ՏՈւԿ» ճամբարի հետ: 09:00-10:00 - այց Հ.Թումանյանի տուն-թանգարան 10:00 - ծանոթացում «ՏՈւԿ» ճամբարին 11:30 - խաղ՝ Մեքսիկական «Բանկա փլավ» 12:00-13:00 - ճաշ 13:00-14:00 - այց թռչնադիտարան 14:00-14:30 - արշավ դեպի Դսեղի Ծովեր 14:30-15:00 - հետճաշիկ 15:00 -17:00 - խաղ՝ «Ադի-Բուդի արքա» 17:00-17:30 - վերադարձ «ՏՈւԿ» ճամբար 17:30-18:00 - հանգիստ, 18:00 -19:00 - ընթրիք 19:00-20:00 - խաղ՝ «Գրավիր դրոշը» 20:30 - բարով մնաս «ՏՈւԿ» ճամբար Երթուղին սկսեցինք Թումանյանի տուն-թանգարանից: Թանգարանը գտնվում էր գեղեցիկ պարտեզում, որտեղ բանաստեղծի արձանն ասես ողջունում է այցելուներին: Տուն-թանգարանը գործում է 1953թ.-ից: Հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի աղջիկն է եղել: Թումանյանի խոսքը մանկուց հասցեագրվում է մեզանից յուրաքանչյուրին և մեր մեջ այն դառնում մայրենի լեզվի հոգին ու շունչը: Թանգարանում երեխաները մեծ հետաքրքրությամբ էին լսում բանաստեղծի կյանքի պատմությունը: Մեր երեխաները գիտեն նաև աղոթել: Այնուհետև այցելեցինք «Դսեղի Ծովեր» լիճը: Սաղարթախիտ անտառներ, հայելանման լիճ, հրաշք բնություն… մի խոսքով՝ թումանյանական բնաշխարհ… Վերջին կանգառը թռչնադիտարանն էր: Այն համարվում է կարևորագույն թռչնաբանական տարածք (ԿԹՏ): Երեխաները և ծնողները խաղացին ու զբաղվեցին ամբողջ օրը, և այն իսկապես անմոռանալի էր: Զմայլվեցինք Լոռվա փարթամ ու հրաշք բնությամբ, տեսանք Թումանյանի ծննդավայրը և տոգորված Թումանյանի ներքին աշխարհով, լցված նրա ներաշխարհով ու բնաշխարհով՝ վերադարձանք տուն: Շնորհակալություն ՏՈւԿ-ի ամբողջ անձնակազմին մեր օրը բովանդակալից դարձնելու համար: #TUC - Tourism Unique Center#

Լոռի, ք. Վանաձորի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.