News

Հայ աշակերտները Մոսկվայից վերադարձան մրցանակներով

Educational 2013-11-06

Օրերս Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում անց է կացվել ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադան, որը թվով 10-րդն էր:
Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: «Այբ» կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է  «Հասուն դատողություն» դիպլոմի, երկրորդ տեղի  և «Պատանի ընթերցող»,  «Պատանի հռետոր» անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև  «Հանդիսատեսի համակրանք» միակ մրցանակին:
 
Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի սան Քրիստինե Գրիգորյանն արժանացել է «Գիտելիքի բազմազանություն» դիպլոմի: Օլիմպիադայի բացարձակ հաղթող է ճանաչվել Թուրքմենստանը ներկայացնող մեր հայրենակցուհի Ռուսալինա Գրիգորյանցը: Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ղրղստանի հավաքականներում ևս ընդգրկված են եղել հայազգի աշակերտներ:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.