News

ՀՐԱԺԵՇՏ ԴՊՐՈՑԻՆ

Educational 2019-05-27

Վերջին զանգի գեղեցիկ և յուրահատուկ տոնն այս տարի կրկին այցելեց Լճկաձորի հիմնական դպրոց և 9-րդցիներին ճանապարհեց դեպի նոր կյանք,նոր դպրոց և նոր բարձունքներ նվաճելու համար թռիչքի նոր թևեր տվեց նրանց: Վերջին զանգը կյանքում հիշվող ամենալավ և միևնույն ժամանակ հույզերով լի տոն է, որի հիշողություններն ուղեկցում են աշակերտներին ամբողջ կյանքի ընթացքում: Աշակերտները իրենց երախտիքի խոսքերն ասեցին իրենց դասվարին, ուսուցիչներին, դպրոցի տնօրենին և իրենց սիրելի դասղեկ Գայանե Դալլաքյանին: Նրանք էլ իրենց հերթին սաներին նորանոր նվաճումներ, վերելքի բազում ուղիներ և մեծ հաղթանակներ մաղթեցին: Բարի երթ Ձեզ, սիրելի՛ աշակերտներ:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.