News

,,Վերջին դաս,,

Educational 2019-05-25

Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիների հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: Դպրոցական ինը տարիներն ամփոփվում են վերջին զանգի արարողությամբ: Այդ օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Հենց այս օրն է որ պատանիները հասկանում, որ իրենց առջև նոր, ավելի պատասխանատու շրջան է բացվում, որից մեծապես կախված է նրանց ապագան: Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է, ուստի դպրոցական կյանքն այնպես ավարտեք, որ այն մատնանշի ձեր նոր, լավ ապագայի ու կյանքի ճանապարհի սկիզբը: Ձգտեք կայացման ու փառքի: Շա~տ ժպտացեք: Դուք օրվա հերոսներն եք, վայելեք ձեր տոնն ու հավատով լցվեք գալիքի հանդեպ: Ամուր պահեք դպրոցական հիշողություններն ու կապն ընկերների հետ: Ի դեպ չմոռանաք նաև լավ պատրաստվել ավարտական քննություններին, դրանք այն փոքրիկ դժվարություններն են, որոնք կյանքի մյուս փուլերում ժպիտով եք հիշելու

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.