News

Մայիսյան եռատոն

Educational 2019-05-22

Մայիսը մեր ժողովրդի համար խորհրդանշական ամիս է, համազգային մաքառման, պայքարի ու փառահեղ հաղթանակների ամիս: Ավարայր, Սարդարապատ, Շուշի, մայիսյան երեք գոյամարտեր, որ հիրավի բախտորոշ եղան մեր ժողովրդի համար: Ավելի քան ինը տասնամյակ առաջ Արարատյան դաշտավայրի սրտում Երևանից ոչ հեռու, մեր ժողովրդի՝ ցեղասպանությունից մազապուրծ բեկորները կենաց-մահու գոտեմարտ մղեցին եղեռնագործ թշնամու դեմ հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի ազատության, հանուն ազգի գոյատևության: Սարդարապատը մեր ժողովրդի անպարտելի ոգու, անկոտրում կամքի և անսպառ զորության հաղթանակն էր: Կարեվեր, գրեթե հոգեվարք ապրող ժողովուրդը օրհասական պահին կարողացավ ժողովել իր վերջին ուժերը և մի բռունցք դարձած վճռական ճակատամարտում անկասելի հարվածով ջախջախած դարավոր թշնամու բազմահազարանոց բանակը:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.