News

Հրաժեշտ Այբբենարանին

Educational 2019-05-21

Մայիսի 14-ին տոնական տրամադրություն էր տիրում Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջն. դպրոցի Iա դասարանում: Աշակերտները ավարտել էին «Այբբենարանը» և դասվար Վ. Կարապետյանի նախաձեռնությամբ հրաժեշտի հանդես կազմակերպել, որը նպատակ ուներ երեխաների մեջ դաստիարակել սեր մարդկային բարձր արժեքների՝ընտանիքի, դպրոցի, հայրենիքի նկատմամբ փոքրիկ դպրոցականների արտահայտիչ, գեղեցիկ խոսքը, երգն ու պարը, Հ. Թումանյանի «Բարեկենդանը», «Սուտասանը» հեքիաթների բեմականացումները հիացմունք պատճառեցին ներկաներին: Դասվար Վարսիկ Կարապետյան աշակերտներին հանձնեց գրաճանաչության վկայականներ, գյուղապետ Կ. Մարգարյանի կողմից՝ «Մանկական Աստվածաշունչ»: Աշակերտներին ու դասվարին շնորհավորանքի խոսքեր հղեցին դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը և ծնողները՝ նրանց մաղթելով երջանիկ, անհոգ մանկություն ու նոր ձեռքբերումներ ուսման մեջ Տարրական կրթության մեթոդական միավորման նախագահ Հ. Առաքելյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.