News

ՀՊՃՀ-ում մեկնարկում է ապակու գիտությանը և արտադրության զարգացմանը նպաստող դպրոց

Educational 2013-11-05

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկում է «Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։
Դպրոցի նպատակը Հայաստանում ապակու գիտության, մշակույթի ու արտադրության զարգացումն է։ Դպրոցի աշխատանքներին մասնակցում են երիտասարդ գիտնականներ տարբեր բուհերից ու գիտահետազոտական ինստիտուտներից, ինչպես նաև՝ ապակի արտադրող մասնագետներ։ Այս մասին տեղեկացնում է դպրոցի կազմ-կոմիտեի նախագահ, քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Ռուզաննա Ավետյանը:
 
«Նախատեսում ենք դասախոսություններ, փորձեր: Բացման արարողությանը նաև ապակու կիրառական արվեստի նմուշների և կենցաղային իրերի ցուցահանդես կլինի: Դասախոսությունները կլինեն ապակե բյուրեղային նյութերի, գեղարվեստական ապակու ստացման, առանձնահատկությունների, կիրառման, մշակման եղանակների թեմաներով»,- ասում է Ռ.Ավետյանը:
 
Դպրոցի աշխատանքները տևելու են մեկ շաբաթ:
 
Ըստ Ռ. Ավետյանի` Հայաստանում սիլիկատային արդյունաբերությունը, մասնավորապես` ապակու արտադրությունը միշտ էլ զարգացած է եղել,  մասնագիտությունը, սակայն, չի զարգանում, ուսանողներ չկան, տեղեկացվածությունը ցածր է, և իրենք ծրագիր են ներկայացրել, որը հավանության է արժանացել:
 
Նշենք, որ դպրոցը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.