News

Մարտիրոս Սարյան. մեծն վարպետը

Educational 2019-05-19

Լճկաձորի հիմնական դպրոցի հոգեբան Ա. Ամիրաղյանը 5-ից 9-րդ դասարանի աշակերտներին ներկայացրեց հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանի մասին պատմող մի հետաքրքիր սալիկահանդես: Որտեղ մանրամասն ներկայացված էր Սարյանի կյանքն ու գործունեությունը: Մարտիրոս Սարյանը համարվում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Սարյանը ծնվել է 1880 թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Նա ընտանիքի 9 երեխաներից մեկն էր, որը դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության հանդեպ: Փոքրիկ Մարտիրոսը տարբերվում էր իր հասակակիցներից. նա ունակ էր տեսնելու և զգալու շրջապատի գեղեցկությունը: Շատ շուտով նա հասկացավ, որ ցանկանում է թղթին հանձնել այդ գեղեցկությունը: Ա. Ամիրաղյանի նպատակն էր երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել հայ մեծանուն նկարչի կյանքի, ստեղծագործությունների և ընդհանրապես բարձր արվեստի հանդեպ: Եվ ինչպես Սարյանն է ասել . Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.