News

ՈՒսուցողական դաս «0-ի» դասը թեմայով

Educational 2019-05-14

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 7ա _ րդ դասարանում «Հանրահաշիվ» առարկայի ուսուցչուհի Հ. Սանամյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուսուցողական դաս՝ «0-ի» դասը խորագրով: Աշակերտները բեմականացրին դատավարություն, որտեղ «0» -ին մեղադրում էին, որ այն ոչինչ է, սպանում է թվերին, եթե կատարվում է բազմապատկման գործողություն: Բեմականացման ընթացքում աշակերտները փաստեցին, որ 0» -ն յուրահատուկ թիվ է, նշեցին նրա նշանակությունը և դերը մաթեմատիկայում: «Դատարանը» որոշեց հաշվի առնելով զրոի գործունեության դրական և բացասական կողմերը՝ ուսումնասիրել և խորությամբ գիտակցել զրոյի հատկությունները, «զրո» թվի և «0» թվանշանի տարբերությունները, ուսումնասիրել մաթեմատիկայի գաղտնիքները և դրանց ծառայեցնել ի օգուտ մարդու: Դասն ավարտվեց մաթեմատիկային նվիրված երգով:

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.