News

<<Ամենախելացին>> Արճիսի միջնակարգ դպրոցում

Educational 2019-05-14

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցը այս ուստարում արդեն II անգամ է կազմակերպում մրցույթ տարածաշրջանի ուրիշ դպրոցների հետ:Մրցույթի կազմակերպիչը հայոց լեզվի ուսուցչուհի Գ. Ալավերդյանն էր:Մրցույթը կազմակերպված էր <<Ամենախելացին>>հեռուստախաղի ձևաչափով: Հրավիրված էին Պտղավանի միջնակարգ դպրոցի (ուսուցիչ Ս. Ղազարյան) և Զորականի միջնակարգ դպրոցի(ուսուցիչ Ա. Բաղիրյան)աշակերտները: Հարցերը կազմված էին հայոց լեզվից և հայ գրականությունից: II փուլ դուրս եկան Արճիսի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Մանե Միքայելյանը ,Անգելինա Մնացականյանը ,Պտղավանի միջնակարգ դպրոցի աշակերտներ Վանուշ Պարանյանը ,Անի Աղամյանը,Ռիտա Կարապետյանը և Զորականի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Շուշանիկ Վիրաբյանը: Հարցերը բավականին հետաքրքիր էին ,ուսանելի:Պայքարը շատ թեժ էր: III փուլ անցան Արճիսի միջնակրգ դպրոցի աշակերտուհի Անգելինա Մնացականյանը (32 միավոր),Պտղավանի միջնակրգ դպրոցի աշակերտուհիներ Անի Աղամյանը(30 միավոր) և Ռիտա Կարապետյանը (21 միավոր): Եզրափակից փուլը ընթացավ լարված պայքարում,արդյունքում 42 միավորով Ամենախելացին ճանաչվեց Արճիսի միջնակրգ դպրոցի աշակերտուհի Անգելինա Մնացականյանը: Գ. Ալավերդյանը հաղթողին պարգևատրեց <<Ամենախելացին>> կրծքանշանով և Վ. Պետրոսյանի <<Ապրած և չապրած տարիներ>> գրքով: Մրցույթը ուսանելի էր և երեք դպրոցի ուսուցիչները որոշեցին այն դարձնել ավանդական:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.