News

Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն

Featured 2019-05-13

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները վերանայելու նպատակով։ Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակներում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները: Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որոնցում ներգրավված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Բնագիտական առարկաների, ՏՀՏ/համակարգչային գիտությունների, աշխարհագրության և մաթեմատիկայի փորձագետները կմասնակցեն հանրակրթության պետական չափորոշչի լրամշակմանը, մասնավորապես կօժանդակեն հենքային ուսումնական պլանի, ուսումնառության վերջնարդյունքների և գնահատման համակարգի լրամշակմանը, ինչպես նաև առարկայացանկի մշակմանը: ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։
Նշենք նաև, որ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը: Մրցույթին դիմելու կարգի և պայմանների վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/2Jfz1Q5
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.