News

Հայ բռնցքամարտիկները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ

Sports 2019-05-13

Սանկտ Պետերբուրգում ընթացող «Նահանգապետի գավաթ»-ի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով ռուս Իլյա Պոպովին: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ՝ պարտվելով կուբացի բռնցքամարտիկին: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալ էին նվաճել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Նշենք նաև, որ հայ բռնցքամարտիկները Սանկտ Պետերբուրգում հանդես են եկել հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.