News

Միջոցառում՝ Ազատաշենի հիմնական դպրոցում

Educational 2013-11-04

Օրերս Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում իսկական տոն էր: Այո, կրկին մի նոր ու շքեղ, միևնույն ժամանակ ավանդույթներով հարուստ, համառոտ, բայց բովանդակալից միջոցառում, որը իր շուրջն էր հավաքել հյուրերի մի մեծ բազմություն:
Այս անգամ միջոցառումը նվիրված էր բերքի տոնին և Երևանի 2795 ամյակին: Աշակերտները գովերգեցին, ամենագեղեցիկ, ամենագունեղ և միևնույն ժամանակ տարվա ամենա զգացմունքային եղանակը՝ աշունը:
 
Երեխաներին ողջույնեց «Աշուն տատիկը»: Իսկ հետո 1-9-ը դասարանցիները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության մարզերը իրենց ավանդույթներով, ճաշատեսակներով, բարբառով: Երեխաները փորձեցին ներկայացնել յուրաքանչյուր մարզի կոլորիտը: Իսկ վերջում մեծ շուքով նշեցին մեր հին ու միևնույն ժամանակ նոր Երևանի ծնունդը:
 
Բոլորը հերթական անգամ համոզվեցին, որ մեր մայրաքաղաքը իզուր չի կոչվում մայրաքաղաք: Այն յուրյովի մայրական քնքշանքով է իր գրկին առնում թե՛ յուրայինի և թե՛ օտարի, որ մենք յուրաքանչյուրս պարտավոր ենք արժանապատվորեն պահել ու պաշտպանել մեր մայրաքաղաքը՝ Երևանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.