News

«Սուտ խոսելը լավ բան չէ»

Educational 2019-05-10

Գեղեցիկ, հետաքրքիր մեթոդների կիրառումով բաց դաս անցկացրեց Սևանի №4 հիմնական դպրոցի IIIա դասարանի դասվար Գյուլնարա Ավետիսյանը: Երկարամյա աշխատանքի փորձ ունեցող ուսուցչուհին «Սուտլիկ որսկանը» հեքիաթի յուրացումը աշակերտների կողմից ստուգելու նպատակով նախ հարցադրումներ ուղղեց նրանց ժողովրդական բանահյուսության նմուշների մասին: Վերհիշեցին՝ ինչ է հեքիաթը, առակը, սուտասելուկը և այլն: Լուծեցին հետաքրքիր գաղտնագիր: Տարբեր հնչերանգներով ընտրովի ընթերցանությունից հետո դերային խաղով ու մնջախաղով բեմականացրին հեքիաթը, բացատրեցին բարբառային բառերը, «Ստի տոպրակի բերանը բաց է» առածի իմաստը: Դասը ամփոփվեց «Քառաբաժանով», որտեղ դրսևորվեցին աշակերտների մոտ հեքիաթի գործած տպավորությունները: Ուսուցչուհին կատարել էր մեծ աշխատանք, իսկ աշակերտները ունեին և՛ կարդալու լավ տեխնիկա, և՛ վերարտադրելու, մեկնաբանելու կարողություններ: Նրանք ընդգծեցին, որ կարևոր է կյանքում ապրել ճիշտ, սիրել ճիշտը և ամաչել ստելուց:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.