News

Հայտնի են վազք-լազերային հրաձգության Հայաստանի պատանի չեմպիոնները

Sports 2019-05-07

Երևանում անցկացվել է երկամարտի (վազք-լազերային հրաձգություն) պատանիների ՀՀ առաջնությունը, որը կազմակերպել էր ժամանակակից հնգամարտի Հայաստանի ազգային ֆեդերացիան։ Առաջնությանը մասնակցել է շուրջ 300 մարզիկ: Աղջիկների մինչև 11 տարեկանների մրցումներում առաջնության չեմպիոն է դարձել Իրինա Ղազարյանը, մինչև 13 տարեկանների մրցումներում՝ Թերեզա Մանուկյանը և մինչև 15 տարեկանների մրցումներում՝ Էլիզա Բալյանը: Տղաների 11 տարեկանների տարիքային խմբում հաղթել է Արմենակ Ղազարյանը, մինչև 13 տարեկանների մրցապայքարում՝ Արտյոմ Մկրտչյանը, իսկ մինչև 15 տարեկանների մրցապայքարում՝ Յուրի Բանգոյանը: Նշենք նաև, որ Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը կմասնակցի աշնանը Հունգարիայում առաջին անգամ կայանալիք վազք-լազերային հրաձգության աշխարհի առաջնությանը: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.