News

Ի գիտություն 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ծնողների

Featured 2019-05-06

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 09:00-ին: «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, ՀՀ քաղաքացիություն չունեցողները (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է ՀՀ քաղաքացի, մյուսը՝ վերոնշյալներից որևէ մեկը, իրենց երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն: Հետևաբար համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, և ծնողը, որը համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս անհամապատասխանության հայտնաբերման պարագայում հայտագրումը կչեղարկվի: Ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցների ցանկը՝ ստորև․

Աջափնյակ վարչական շրջանում՝ Ալ. Բլոկի անվան հ.122 դպրոց,

Ավան վարչական շրջանում՝ Ներսես Մեծի անվան հ. 124 դպրոց,

Արաբկիր վարչական շրջանում՝ Ռ. Միրոյանի անվան հ. 77, Հ. Իսակովի անվան հ. 132 դպրոցներ,

Դավթաշեն վարչական շրջանում՝ Գ. Վարդանյանի անվան հ. 192 դպրոց,

Էրեբունի վարչական շրջանում՝ Ն. Գոգոլի անվան հ. 35 դպրոց,

Կենտրոն վարչական շրջանում՝ Վ. Մայակովսկու անվան հ. 7, Ալ. Պուշկինի անվան հ. 8, Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցներ,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Գ. Մահարու անվան հ. 176 դպրոց,

Նոր Նորք վարչական շրջանում՝ Ն. Սաֆարյանի անվան հ.164 դպրոց,

Շենգավիթ վարչական շրջանում՝ Ա. Սախարովի անվան հ. 69 դպրոց,

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ռ. Աբաջյանի անվան հ. 147 դպրոց։

 

Աղբյուրը՝ Edu.am
 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.