News

Հրաժեշտ այբբենարանին

Educational 2019-05-06

Այբբենարանն ավարտելուց հետո մի քիչ ուշացումով, բայց առաջին անգամ որոշեցինք, որ «Այբբենարանի հանդես» ցերեկույթն անցկացնենք երթի տեսքով: Երթը սկսվեց Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի դպրոցից՝ Արագածոտնի մարզ, Օշական: Այն անցավ շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ: Եղանք Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, որտեղ աշակերտներն արտասանեցին հայերենի այբուբենը ու երդում տվեցին. «Կյանքի անունից և արեգակի, Որ քո անունը՝ մեծն Մաշտոցի Հուշերում մարդկանց երբեք չի մարի»: Երդվեցին լինել ազնիվ, աշխատասեր, բարի, սիրեն ու պաշտպանեն իրենց երկիրը՝ լավ սովորելով, լավ մարդ դառնալով: Տառերի պուրակում անցկացրեցին «Փոքրիկ տառահանդես» ցերեկույթը: Հագնվել էին տոնականորեն՝ տառահանդեսին համահունչ, դեղին թիկնոցները խորհրդանշում էին արևի ջերմ շողերը, որը կարծես օրն ավելի էր ջերմացնում ու հաճույք էր պատճառում: Այնուհետև եղան սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ իրենց խոսքն ու երդումը լսելի դարձնելու առ Աստված: Հանգիստն ու զվարճանքը անցկացրին «Ալլադին» մանկական սրճարանում, որտեղ հեքիաթի հերոսները օրը հիշարժան ու տպավորիչ դարձրին: Երեխաների հիշողության մեջ դեռ երկար կմնա այս անմոռանալի «Տառահանդես» երթը, որն ուներ նաև ճանաչողական, դաստիարակչական, ուսուցողական նշանակություն, ինչը իմ խորին համոզմամբ թողեց իր դրական ազդեցությունը բոլորիս վրա: Հաճելի տպավորություններով ու օրվա խորհուրդը վայելած վերադարձանք տուն: Իսկ առավոտյան դպրոցում աշխույժ քննարկում էին նախորդ օրվա տպավորությունները:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.