News

Սեմինար- ընթերցում Արճիսի միջնակարգ դպրոցում

Educational 2019-05-04

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում պարբերաբար սեմինար-ընթերցումներ են տեղի ունենում աշակերտների համար՝ նպատակ ունենալով բարձրացնել աշակերտների ինտելեկտուալ մակարդակը,ընդլայնել մտահորիզոնը: Այս անգամ կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Ռ. Միկիչյանը հետաքրքիր թեմա էր ընտրել <<Երաժշտության ազդեցությունը մարդու վրա>>: Զեկուցողը բացատրեց,թե որ երաժշտությունը ինչպես է ազդում մարդու վրա ՝ դասականը հանգստացնում էր նյարդերը,և հանում սթրեսը,իսկ ահա ռոք երաժշտությունը սթրես է առաջացնում ,էստրադային երաժշտությունը բարձրացնում տրամադրությունը,ֆլեյտան նպաստում է թոքերի լավ աշխատանքին,իսկ մարդու առողջության վրա լավագույնս ազդում է հոգևոր երաժշտությունը:Երաժշտությունը նպաստում է ուսման որակի բարձրացմանը: Զեկուցողը իր խոսքն ավարտեց Գ. Նժդեհի հայտնի ասույթով. <<Սպանեք երաժշտությունը և աշխարհը կդառնա խոզանոց>>: Վերջում հարցեր ուղղեց աշակերտներին զեկուցման շուրջ: Քննարկեցին և վերլուծեցին թեման: Զեկուցումը նպաստեց աշակերտների մտահորիզոնի ընդլայնմանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.