News

ԳԱՐՈՒՆ

Educational 2019-05-02

Գարունը անքա՜ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՜ ս պայծառ է կրկին. - Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ մեկին փայփայել կրկին։ 2019թ ապրիլի 30-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի IIա դասարանցիները դասվար Սուսաննա Ֆերոյանի նախաձեռնությամբ ներկայացրեցին "Գալուստդ բարի, գարո՛ւն" խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը՝ նվիրված գարնանը։ Գարունը իր առեղծվածային գույներով այսօր պատել էր մեր դահլիճը։Գարնան զարթոնքն ու ծնունդն էին գովերգում մեր չքնաղ ու շնորհալի աշակերտները։ Գարնանային ջերմությամբ և սիրով էին պարուրել մեր սաները բոլոր ներկաներին։ Նրանց գեղեցիկ կատարումները, բանաստեղծությունները գարնան մասին էին։ Վերջում դասվար Ս. Ֆերոյանը շնորհակալություն հայտնեց ծնողներին, նշեց, որ գարունը թարմություն ու նորություն է բերում։Թող միշտ գարուն լինի բոլորի հոգիներում և սրտերում, և թող ժպիտը միշտ ուղեկցի բոլորին... Դահլիճում գարնանային վառ գույներ էին, ջերմ տրամադրություն։ Բոլորի դեմքին ուրախ ժպիտներ էին։Թող գարունները գան ու չգնան...

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.