News

Մեսսին կստանա «Սուրբ Գևորգի Խաչ» հեղինակավոր մրցանակը

Sports 2019-05-02

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կստանա Կատալոնիայի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ «Սուրբ Գևորգի Խաչ» մրցանակը: 1981 թվականից ի վեր Կատալոնիայում այն ամեն տարի տրվում է մարդկանց, ովքեր իրենց ջանքերով օգնել են Իսպանիայի համայնքին: «Մեսսին ճանաչում է ձեռք բերել անհավանական մարզական կարիերայի համար, որի շնորհիվ նա ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Նա Արգենտինայից Կատալոնիա է եկել շատ վաղ տարիքում: Մասսայական սպորտում, ինչպես ֆուտբոլում, Մեսսին իր մեջ այնպիսի սոցիալական տարրեր է պարունակում, ինչպիսինն են խոնարհությունը, ազնվությունը, կրեատիությունը, թիմային ոգին ու հարգանքը»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ: Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ընդհանուր առմամբ 45 հանդիպման է մասնակցել «Բարսելոնա»-ի կազմում՝ դառնալով 46 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.