News

Շախմատը դպրոցում

Educational 2019-05-02

Շախմատի կախարդական խաղատախտակի վրա մարտնչում են սևերի և սպիտակների բանակները: Իսկ թե որ խաղաքարերն են կազմում այդ բանակի հիմքը, ինչպես են նրանք մարտնչում, բացատրեցին Սևանի №4 հիմնական դպրոցի IIա դասարանի աշակերտները (ուսուցչուհի՝ Փիրուզա Ոսկանյան): Փոքրիկները ցուցադրեցին իրենց նկարած խաղաքարերը: Արամեն, Վահեն, Դավիթը, Մարին, Սյուզանը, Ժորժը և մյուսները բացատրեցին արքայի, թագուհու, ձիու, փղի, նավակի և զինվորի դերն ու քայլերը: Վերհիշեցին և մտագրոհով լրացրեցին «Շախմատ»-ի մասին պաստառը: Ուսուցչուհին ընթերցեց հայ շախմատիստ Լևոն Արոնյանի «նամակը» երեխաներին՝ շախմատը սիրելու և սովորելու հորդորով: Ապա պատասխանելով խաղաքարերի միավորների և արժեքի մասին հարցերին՝ ստացան մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան և մահվան թվականները՝ 1869-1923: Ֆիզկուլտ-դադարը կատարվեց թումանյանական երգի միջոցով: Ուսուցչուհին աշակերտներին ներգրավեց նաև «Անպաշտպան խաղաքար» նյութի ուսուցման ժամանակ՝ հենվելով նրանց գիտելիքների վրա: Խաղատախտակի վրա աշակերտերը ուսուցչուհու ուղղորդմամբ հասկացան, թե ինչ է նշանակում անպաշտպան խաղաքարեր, փորձեցին գտնել պաշտպանության տարբերակներ: Դասը ցույց տվեց, որ փոքրիկները ստացել են շախմատային այն տարրական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են շախմատի սաղմերը նոր յուրացնող դպրոցականի համար:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.