News

ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներն ու և հրատարակիչները` Երևանում

Featured 2013-11-01

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Երևանում մեկնարկում է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 7-րդ եռօրյա համաժողովը՝ «Բանահյուսություն և գրականություն. թարգմանական բանավեճ» խորագրով:
Համաժողովի բացումը կկայանա ս. թ. նոյեմբերի 1-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում նիստերի դահլիճում: Համաժողովին կմասնակցեն թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ ԱՊՀ և Բալթյան երկրներից:
 
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն ավանդական դարձած վարպետության դասեր, սեմինարներ, ընթերցումներ Երևանի առաջատար բուհերում: Նախատեսվում են նաև գրքերի թեմատիկ շնորհանդեսներ, այդ թվում, Բանահյուսությունը և ժամանակակից գրականությունը թարգմանական և հրատարակչական նախագծերում («Ռուսսկիյ Գուլլիվեր», «Էդիտ Պրինտ», «Զանգակ 97» հրատարակչություններ) և ժամանակակից գրական նախագծեր դասականների թանգարաններում:
 
Կկազմակերպվեն կլոր սեղաններ և սեմինարներ «Մանկական գրականություն և բանահյուսություն», «Բանահյուսությունը ժամանակակից գրականության մեջ», «Թարգմանական գրականության առաջ մղումը» թեմաներով:
 
Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 1-3-ը Հայաստանի ճարտարապետների միությունում կանցկացվի «Ֆոլքարտորիում», որն իրենից ներկայացնում է Հերիքնազ Գալստյանի (Հայաստան) և Տատյանա Դանիլյանցի (Ռուսաստան) աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև հայկական ազգագրական պարեր ներկայացնող արար, որի մեջ կներգրավվեն համաժողովի այլազգի մասնակիցները:
 
Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ:
 
Աղբյուրը` www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.