News

Կերպարվեստի դասաժամը բաց երկնքի տակ

Educational 2019-04-30

Լճկաձորի հիմնական դպրոցի 1-ին դասարանի աշակերտները կերպարվեստի բաց դասը անցկացրին բաց երկնքի տակ: Դասվար Տաթև Բրոյանը այս հնարի միջոցով փորձեց դասը դարձնել առավել հետաքրքիր: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին մասնկացում դասին: Կերպարվեստային գործունեության ընթացքում կազմակերպվող հնարներն ունեն ճանաչողական և ուսուցողական մեծ նշանա կություն: Այդ տիպի հնարների ժամանակ համակարգվում և ընդլայնվում են երեխաների ձեռք բերած գիտելիքները: Զարգանում են երեխաների ուշադրությունը, դիտողականությունը,արագ կողմնորոշվելու ունակությունը, ճարպկությունը: Նրանք մտքեր են արտահայտում տեսածի, լսածի, զգացածի մասին և դրսևորում են համապատասխան վերաբերմունք դրանց նկատմամբ: Կարողանում են առարկաները տեսնել տարածության մեջ, բնութագրել դրանք՝ ըստ գույնի, ձևի, չափի:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.