News

Բաց դաս մաթեմատիկայից «Մաս և ամբողջ» թեմայով

Educational 2019-04-30

Զովաբերի միջնակարգ դպրոցի IV դասարանում մաթեմատիկա առարկայից անցկացվեց ցուցադրական բաց դաս: Դասի թեման էր «Մաս և ամբողջ»: Դասը լիովին ծառայեց իր նպատակին: Նպատակն էր՝ ամրապնդել աշակերտների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որոնք ձեռք էին բերել ամբողջ ուսումնական տարում, ինչպես նաև գաղափար կազմել մասի և ամբողջի մասին: Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասապրոցեսին, դրսևորեցին կայուն գիտելիքներ անցած թեմաներից՝ դրանք կիրառելով գործնականում: Կատարեցին խմբային, զույգերով աշխատանքներ: Ակտիվ մասնակիցները գնահատվեցին: Դասն անցավ աշխույժ և հետաքրքիր:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.